կարևոր
874 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-26 19:42

Վրաստանում կորոնավիրուսային դեպքերի թիվը ավելացել է 4 534-ով

Վրաստանում կորոնավիրուսային դեպքերի թիվը ավելացել է  4 534-ով

Նոյեմբերի 26-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 534 նոր դեպք: 

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 742 մարդ, մահացել է 74 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 831 248, այստեղից ապաքինվել է 772 301 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11 810:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 51 756 փորձարկում, այդ թվում 50 538-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 21 218-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 8.76% է, վերջին 14 օրվանը՝ 9.06%, վերջին 7 օրվանը՝ 9.13%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 133 935 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 10 194 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 58 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 574 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 166 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: