կարևոր
964 դիտում, 2 ամիս առաջ - 2021-11-26 18:03

Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Վարանդայի շրջանում:

Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով, 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր տարհանվել է ընդհանուր 1702 աճյուն:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն: