կարևոր
1915 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-26 15:40

Պուտինը հանդիպում է անցկացնում Ալիևի հետ. ավելի ուշ կմիանա Փաշինյանը

Պուտինը հանդիպում է անցկացնում Ալիևի հետ. ավելի ուշ կմիանա Փաշինյանը

Սոչիի Բուչարովյան նստավայրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձնազրույց է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությամբ բանակցություններ կանցկացվեն Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև: Հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը: 

Պուտինը նշել է, որ մինչ Ալիեւի հետ հանդիպումը, հանդիպել է ՌԴ փոխվարչապետի հետ, որը զբաղվում է տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցերով։ «Խոսել եմ պաշտպանության նախարարի, ԱԴԾ տնօրենի հետ, որին, ինչպես գիտենք, ենթակա են սահմանային ծառայությունները, որոնք զգալի ներդրում ունեն խնդրի կարգավորման գործում»,-հավելել է Պուտինը։ Նրա կարծիքով, ռուս խաղաղապահներն այդ հարցում դրական դեր են խաղում, ակտիվորեն աշխատում է հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը։

Պուտինն Ալիևի հետ զրույցում նշեց, որ կան միջադեպեր և խնդիրներ, որոնք պետք է կարգավորել. «Ցավոք, կան խնդիրներ, միջադեպեր են տեղի ունենում, ցավոք լինում են զոհեր: Այսօր կքննարկենք, թե ինչպես կարելի է ստեղծել պայմաններ իրավիճակի հանդարտեցման և տարածաշրջանում զարգացման համար, որը հնարավորություն կտա մարդկանց հանգիստ ապրել, իսկ երկրներին՝ զարգանալ»,- ասաց Պուտինը: