կարևոր
640 դիտում, 5 օր առաջ - 2021-11-26 15:40

Գործող իշխանությունն անզոր է բեկել դրությունը, անհրաժեշտ է ողջամիտ ուժերի համախմբում. Հայտարարություն

Գործող իշխանությունն անզոր է բեկել դրությունը, անհրաժեշտ է ողջամիտ ուժերի համախմբում. Հայտարարություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունում այսօր աշխատանքային հանդիպում է կայացել «Պահեստազորի սպաներ» շարժման պատվիրակության հետ: Հանդիպման արդյունքով, ի դեմս ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանի և անվտանգության գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանի, Հուշագիր է ստորագրվել «Պահեստազորի սպաներ» շարժման և «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի միջև, ընդունվել համատեղ Հայտարարություն:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Պահեստազորի սպաներ» շարժումն ու «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում են`

իշխող քաղաքական ուժի ապաշնորհ կառավարման արդյունքում երկիր հայտնվել է ծայրահեղ ծանր իրավիճակում, 44-օրյա պատերազմն արժեցել է կործանման եզրին հասցված Արցախ, հազարներով հաշվվող զոհվածներ, տասնյակ հազարը գերազանցող հաշմանդամներ, գերության մեջ հայտնված հարյուրավոր զինվորներ, հետևողականորեն հարվածի տակ են առնված ազգային արժեքները, պառակտված է բնակչությունը, վտանգված է երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջությունն ու ինքնիշխանությունը, թիրախավորված է Հայ առաքելական եկեղեցին, մեր մշակութային ինքնությունը:

Ստեղծվել է ծանրագույն իրավիճակ: Շարունակական ձախողումները վկայում են, որ գործող իշխանությունն անզոր է բեկել դրությունը, չունի միջազգային բավարար հեղինակություն, չի վայելում ժողովրդի երբեմնի աջակցությունը, պարտված գերագույն գլխավոր հրամանատար, տարբեր քրեական գործերով հետապնդվող սպայական կազմ ունեցող բանակը կորցրել է մարտունակությունը, ինչն օրեր առաջ հանգեցրել է չորստասնյակի հասնող զինվորների գերության հանձնվելու դեպքերի:

Առկա իրավիճակում գործող վարչապետը չի կարող լինել արդյունավետ բանակցող, կազմակերպել երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը, ուստի անհրաժեշտ է ողջամիտ ուժերի համախմբում երկիրը ստեղծված իրավիճակից հանելու համար: