կարևոր
721 դիտում, 1 օր առաջ - 2021-11-26 15:10

Գերեվարվածները վերադարձվել են Արցախի ԱԱԾ-ին խաղաղապահ ուժերի միջնորդությամբ

Գերեվարվածները վերադարձվել են Արցախի ԱԱԾ-ին խաղաղապահ ուժերի միջնորդությամբ

Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն հայտնում է, որ այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել 23.11.2021թ.-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանը և ՀՀ քաղաքացի Արեն Արամյանը։

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Այսօր այս մասին տեղեկացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը: 

Ավելի վաղ Արցախի ԱԱԾ-ն հաղորդել էր՝ նոյեմբերի 23-ի վաղ առավոտյան Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին: Պարզվել էր, որ քաղաքացին առավոտյան մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: