կարևոր
577 դիտում, 5 օր առաջ - 2021-11-26 13:55

Ազգային ժողովում փակ նիստ է

Ազգային ժողովում փակ նիստ է

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր աշխարհազորին վերաբերող օրենսդրական դրույթի շուրջ աշխատանքային քննարկում է:  ՀՀ ԱԺ-ն 2020-ի հոկտեմբերին ընդունել էր «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով ստեղծվում էր աշխարհազոր ու սահմանվում այդ եզրույթը: 

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քննարկման մեկնարկին հայտնեց. «Հավավքվել ենք, որ հասկանանք, թե այս օրենքը խնդիրների ամբողջությունը կարողանո՞ւմ է լուծել, իսկ եթե ոչ, ապա ինչ պետք է անենք»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Նա առաջարկեց նիստը փակ անցկացնել, քանի որ քննարկելու են օրենքի հետ կապված խնդիրներ, բանակի ռեզերվին առնչվող հարցեր:

Նիստին հրավիրված են Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ինչպես նաև Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, զորահավաքային կառույցի իրավաբանական ծառայության պետ գնդապետ Արեն Սարգսյանը, այլ անձինք: