կարևոր
730 դիտում, 6 օր առաջ - 2021-11-26 14:13

Փաստաբանները Ոստիկանական բաժանմունքներում են

Փաստաբանները Ոստիկանական բաժանմունքներում են

Ոստիկաններն այսօր բերման են ենթարկել թուրքին Սյունիքով միջանցք չտրամադրելու, գաղտնի թաստաթղթղերի հրապարակման պահանջով փողոց փակած մի շարք քաղաքացիների, որոնց թվում են «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանը, կուսակցության անդամ Վահագն Չախալյանը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ բերման է ենթարկվել 6 քաղաքացի: Նրանք բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Ոստիկանական բաժանմունքներ է գնացել 10 փաստաբան՝ պաշտպանելու ակցիայի մասնակիցների իրավունքները։

Ազատագրական շարժումն արդեն մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ է կազմակերպում պահանջելով Փաշինյանից հրապարակել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը