կարևոր
1570 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-26 13:30

Փաշինյանն ու Ալիևը Սոչիում են

Փաշինյանն ու Ալիևը Սոչիում են

Այսօր Սոչիում տեղի կունենա Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Փաշինյանը և Ալիևը ժամանել են Սոչի:

Ինչպես հայտնել էինք, հանդիպումը կազմակերպվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։

Հանդիպման ընթացքում նախատեսվում է դիտարկել երեք երկրի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Հատուկ ուշադրություն կդարձվի տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման խնդիրներին։

Նախատեսվում են նաև առանձին բանակցություններ Պուտինի և Ալիևի ու Փաշինյանի միջև։