կարևոր
706 դիտում, 1 օր առաջ - 2021-11-26 12:40

Սահմանադրական դատարանը Կառավարությունից պահանջեց հիմքեր ներկայացնել

Սահմանադրական դատարանը Կառավարությունից պահանջեց հիմքեր ներկայացնել

«Կառավարությունից պահանջել հնգօրյա ժամկետում ՍԴ-ին տրամադրել առողջապահության նախարարի հրամանով նախատեսված աշխատող անձանց կողմից 14 օրը մեկ ՊՇՌ  հետազոտության և պատվաստման հետ կապված պահանջերը չկատարելու համար պատասխանատվության ենթարկելու, այդ պահանջերի չկատարման արդյունքում աշխատանքից ազատման վերաբերյալ  տեղեկություններ։

Կառավարությունից պահանջել նախարարի 17-Ն հրամանով  նախատեսված սուբյեկտների աշխատավարձի վերաբերյալ տեղեկություն։ 

Այսօր Սահմանադրական դատարանում շարունակվող նիստում դատավորներ Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը ներկայցրին վերընշյալ միջնորդությունները: Սահմանադրական դատարանը 2 դեմ, 7 կողմ ձայների հարաբերեկացությամբ բավարարեց Արևիկ Պետրոսյանի միջնորդությունը։ Հրայր Թովմասյանի միջնորդությունն ընդունվեց միաձայն։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց, որ դատարանը պահանջելու է ՍԴ-ին ներկայացնել շուկայում գործող թեստավորման նվազագույն և առավելագույն գները։ Բացի այդ դատարանին պետք է ներկայացվի նաև վիճակագրություն՝ կապված պատվաստված անձանց վարակելիության վերաբերյալ տեղեկությունների հետ։

Այս տեղեկությունները ՍԴ-ին ներկայացնելու համար սահմանվեց 5 աշխատանքային օր։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 16-ին ժամը 11։00-ին։

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել և ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ստորագրությամբ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվել է առողջապահության նախարարի հրամանը՝ ճանաչել այդ հրամանը Սահմանադրությանը հակասող, անվավեր:

ՍԴ-ում դիմող կողմի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի համոզմամբ՝ նախարարի խայտառակ հրամանը հակասահմանադրական է, հարկադրանք աշխատողներին՝ կամ սեփական միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: խնդրել է բարձր դատարանին: «Պատվաստմանը բնավ դեմ չլինելով, արձանագրել էինք, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը»,- նշել է Վարդևանյանը: