կարևոր
1954 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-26 12:53

Ոստիկանները բերման ենթարկեցին Արա Զոհրաբյանին. Ազատագրական շարժումն այսօր կրկին փողոց էր փակել

Ոստիկանները բերման ենթարկեցին Արա Զոհրաբյանին. Ազատագրական շարժումն այսօր կրկին փողոց էր փակել

Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամները Երևանում փողոցներ են փակում՝ անհամաձայնություն հայտնելով դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ ստորագրվելիք փաստաթղթին։ 

«Սա խաղաղ բողոքի ակցիա է։ Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում Նիկոլ Փաշինյանի հակահայկական ծրագրին, մենք դեմ ենք թուրքին։ Այսպես փակված են Գորիսի ճանապարհները, մեր հայրենակիցները չեն կարողանում ազատ տեղաշարժվել»,-հայտարարեցին նախաձեռնող խմբի անդամները։

Ակցայի մասնակից մի կին ժողովրդին արթնանալու կոչ է անում. «Ժողովուրդ, արթնացեք, արթուն կացեք, միացեք մեր շարժմանը»։

Շարժման անդամներն ընդամենը մի քանի րոպեով փակել էին փողոցը, երբ կարմիր բերետավորները բռնի ուժով բերման ենթարկեցին նրանց: Բերման ենթարկված քաղաքացիների թվում է նաև փաստաբան Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ շարժման հիմնական պահանջներն են՝ հանրայնացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, թշնամուն Սյունիքով միջանցք չտրամադրել և զինել բանակը։