18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված Opel-ի վարորդի ինքնությունը:
Երկաթյա էլեկտրասյան վրա տեղադրված է եղել Մեծամորի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Մեծամորի քաղաքապետի թեկնածու Վահրամ Խաչատրյանի մեծադիր նկարը՝ «Ապագա կա, Մեծամոր» գրառմամբ: