կարևոր
679 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-26 11:18

ՌԴ-ում Նաիրա Զոհրաբյանը Արցախի պաշտոնական ներկայացուցի՞չ. «Իրավունք»

ՌԴ-ում Նաիրա Զոհրաբյանը Արցախի պաշտոնական ներկայացուցի՞չ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ռուսական կողմի միջնորդությամբ առաջարկ է արվել ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին՝ նշանակվել Արցախի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնությունում: Թե արդյոք ընդունել է առաջարկը, թե` ոչ, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:

-Կպատասխանեմ կարճ` եղել են քննարկումներ եւ ընդամենը, ոչ ավելին: Այս պահին, որպես հասարակական կազմակերպության ղեկավար, կապ պահելով միջազգային բոլոր կառույցների, այդ թվում մեր ռուսաստանյան գործընկերների հետ` ակտիվորեն զբաղվում եմ ռազմագերիների, տեղահանված արցախիցների իրավունքների եւ Արցախի բռնազավթված հատվածի մեր մշակութային կոթողների պաշտպանության խնդիրներով, ինչը շատ կարեւոր եմ համարում:

Ամեն դեպքում, լինել Արցախի պաշտոնական ներկայացուցիչը ՌԴ-ում, իրենից ենթադրում է արցախյան պաշտոնական տեսակետների արտահայտում: Պատկերացնո՞ւմ էիք Ձեր աշխատանքն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

-Այս հարցը իմաստ կունենար այն ժամանակ, եթե որոշում կայացված լիներ, բայց նման որոշում այս պահին չկա: Կարծում եմ`այս փուլում այն աշխատանքը, որ ես անում եմ Հայաստանում, անչափ կարեւոր է եւ արցախանպաստ: Այսօր պետք է հասկանանք, որ ստեղծված ծանրագույն իրավիճակում այն, ինչ մնացել է Արցախից, կարող է լինել համահայկական համախմբման նոր գաղափար: Յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատանքով պետք է անենք առավելագույնը` Արցախի այդ փոքր հատվածով նաեւ Հայաստանի անվտանգությունը պահպանելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: