կարևոր
1585 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-26 10:40

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին հանձնել է Human Rights Champion պատվավոր մրցանակը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին հանձնել է Human Rights Champion պատվավոր մրցանակը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը (The Armenian National Committee of America-Western Region) հանձնել է “Human Rights Champion” պատվավոր մրցանակը «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր երախտագիտությունն է հայտնել մրցանակի համար Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանին՝ նշելով, որ ողջ աշխատանքի թիկունքում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ սրտացավ ու հայրենանվեր գործով:

Արման Թաթոյանի խոսքով՝ հայկական սփյուռքը մշտապես եղել է Սփյուռքում, Հայաստանում և Արցախում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հզոր աջակից:

Մարդու իրավունքների պաշտպանը մրցանակներ է հանձնել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանին (Nora Hovsepian), ԱՄՆ հայ անվանի փաստաբաններ, Հայերի իրավունքների պաշտպանության հանձնախմբի համաատենապետներ Կարօ Ղազարեանին (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնեանին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը մշտական աջակցության համար։

Տեսանյութ մրցանակաբաշխությունից՝ https://youtu.be/zt_-qq4A2ys»: