կարևոր
376 դիտում, 4 օր առաջ - 2021-11-26 09:14

Այսօր նոյեմբերի 26-ն է. տարվա ավարտին մնում է 35 օր

Այսօր նոյեմբերի 26-ն է. տարվա ավարտին մնում է 35 օր

Նոյեմբերի 26-ը տարվա 330-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 35 օր։

 

1812 թ.- սկսվեց Բերեզինայի ճակատամարտը, Ֆրանս Ռուսական պատերազմի նշանավոր մարտերից մեկը, որը տևեց 3 օր։

1856 թ. - ծնվել է Հենրի Մորգենթաուն, ամերիկյան դիվանագետ, ԱՄՆ դեսպանը Օսմանյան կայսրությունյում (1913 - 1916 թթ.), դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, դրան անդրադարձել իր հուշերում (մահ. 1943 թ.)։

1906 թ. - ծնվել է Սոս Ալիխանյանը, հայ գիտնական, գենետիկ, ԽՍՀՄ-ում մոլեկուլային գենետիկայի և հակաբիոտիկներ սինթեզող միկրօրգանիզմների գենետիկայի հիմնադիրներից, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 1985 թ.)։

1913 թ. - մահացել է Սարգիս Կուկունյանը, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ (ծն. 1863 թ.)։

1917 թ. - ստեղծվեց Հոկեյի ազգային լիգան՝ NHL-ը։ 1942 թ. – տեղի ունեցավ «Կասաբլանկա» նշանավոր ֆիլմի պրեմիերան։

1963 թ. - մահացել է Ամելիտա Գալլի-Կուրչին, իտալացի օպերային երգչուհի, «Մետրոպոլիտեն օպերայի» մեներգչուհի, (ծն. 1882 թ.)։

1966 թ. - մահացել է Համաստեղը, արևմտահայ բանաստեղծ, համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը (ծն. 1895 թ.)։

1994 թ. - Ջոխար Դուդաևի մարտիկները Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի գրավման փորձ արեցին, ինչը կանխվեց Ռուսաստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների կողմից։

Այսօր տեղեկատվության համաշխարհային օրն է: