20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան և Toyota ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով շտապօգնության բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է՝ բախվելով երկաթե էլեկտրասյանը։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ շտապօգնությունը՝ լուսաձայնային ազդանշանները միացրած, կանչով հիվանդի մոտ մեկնելիս է եղել, երբ Toyota-ն բախվել է շտապօգնության ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել 06-ին։