կարևոր
577 դիտում, 1 օր առաջ - 2021-11-25 22:45

Հանրապետության մի շարք տարածքներում առկա է ձյուն և մառախուղ

Հանրապետության մի շարք տարածքներում առկա է ձյուն և մառախուղ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» (մառախուղ), «Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Լանջիկ-Մաստարա, Սյունիքի մարզի Համլետավան-Քաջարան, Տաթև-Գորիս ավտոճանապարհներին առկա է մառախուղ։