կարևոր
2002 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-25 20:43

Իշխանական նախկին պատգամավորը զգուցաշնում է. վաղը Փաշինյանը վտանգավոր փաստաթուղթ է ստորագրելու

Իշխանական նախկին պատգամավորը զգուցաշնում է. վաղը Փաշինյանը վտանգավոր փաստաթուղթ է ստորագրելու

Վաղը ՀՀ վարչապետը նախատեսում է ՀՀ և Արցախի հետագա ճակատագրի հետ կապված կարևոր փաստաթուղթ ստորագրել, որի մանրամասները ոչ ոք չգիտի: Այս մասին գրել է «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

«Փաշինյանը նշել է, որ դա փոխվել է երեք անգամ և թե ինչ տարբերակ է ստորագրվելու՝ անհայտ է: Իսկ դրա նախօրեին ներկայացվեց ԱԺ նախագահի մեքենայի գնման մասին տեղեկությունը, որով ամբողջությամբ փոխվեց քննարկումների ուղղությունը: Տեղեկատվական այս քայլերը շատ արդյունավետ են իշխանությունների համար իրենց գործողությունների հետևանքները, ստորագրվելիք թղթերը պետության և ՀՀ քաղաքացիների հետագա ճակատագրի առումով կոծկելու տեսանկյունից:

Մեքենայի հարցը, եթե անգամ բարկացրել է քաղաքացիներին, ապա դա շտկելի է, բայց պետության և պետական սահմանների վերաբերյալ չհաշվարկված ու վտանգավոր քայլերի իրականացումը, իսկապես, կարող է ճակատագրական դառնալ մեր պետության (այդ թվում՝ Արցախի) համար»: