կարևոր
823 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-25 19:16

Այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

Այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի վարչական տարածքում:

Որոնումներն արդյունք չեն տվել: Փրկարարներն աճյուն կամ մասունք չեն հայտնաբերել:

Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն»: