կարևոր
421 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-25 19:03

Ազատագրական շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայրաքաղաքում արդեն չորրորդ օրն է՝ տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնք նպատակ ունեն կանխելու ահմանագծման և սահմանազատման մասին փաստաթղթի ստորագրումը։

Շարժման հիմնական պահանջներն են՝ հանրայնացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, թշնամուն Սյունիքով միջանցք չտրամադրել և զինել բանակը։

Մասնակիցները նշում են՝ ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ կան հիմնավոր կասկածներ, որ Հայաստանի Հանրապետությունից թշնամուն զիջվելու են կենսական տարածքներ, ռազմավարական կապուղիներ ու բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս:

Նախաձեռնության մասնակիցներն արդեն մի քանի օր է՝ հանրահավաքներ և իրազեկման տարբեր ակցիաներ են իրականացնում՝ կոչ անելով հանրությանը միանալ իրենց պայքարին:  Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին շարժման մասնակցիները 44 րոպեով փակվել էին Երևանի փողոցները՝ Արշակունյաց, Իսակով, Տիգրան Մեծի, Բաղրամյան պողոտաները, Հաղթանակ կամրջից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոցը։ Այնուհետև նույն օրը ակցիայի մասնակիցները ժամը 14:00-ից նախ Կառավարության, ապա ՀՀ նախագահականի և ԱԺ ընդունարաններինէին հանձնել իրենց պահանջ-նամակները, ապա 17:00-ից հանրահավաք էին իրականացրել Հանրապետության հրապարակում։ Հաջորդ  երկու օրերը ևս նույն պահանջով հանրահավաք էր տեղի ունեցել: