կարևոր
541 դիտում, 1 օր առաջ - 2021-11-25 18:02

Հայաստանի ու Իսրայելի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի ու Իսրայելի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ:

«Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական առկա հարաբերությունները և հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցերին»։