կարևոր
1855 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-25 17:00

Այո, Հայաստանը դիմել է Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանը միջնորդելու համար. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Այո, Հայաստանը դիմել է Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանը միջնորդելու համար. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Մոսկվան հաստատում է, որ Երևանը միջնորդություն է խնդրել Հայաստանի և Թուրքայի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Ռուսաստանը պատրաստ է աջակցել։ Այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այո, ես կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Երևանի և Անկարայի միջև միջնորդության հարցում օգնության համար։ Ռուսաստանը հետաքրքրված է և ջանքեր է գործադրում այս գործընթացում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»,- հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է և ջանքեր է գործադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

«Մեր երկիրը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»,- ասել է Զախարովան ճեպազրույցում։

Նա նաև նշել է, որ երկխոսության մեկնարկը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը և «բարիդրացիության և վստահության մթնոլորտի ձևավորմանը»։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում:

«Մենք Ռուսաստանին հայտնել ենք, որ պատրաստակամ ենք առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընաց սկսելու։ Երբ և եթե նման գործընթաց սկսվի, բնականաբար, մենք դրա մասին տեղեկատվություն կտրամադրենք»,- ասել է Հունանյանը։