կարևոր
517 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-25 16:28

Հասկանալի չէ՝ ինչու Առողջապահության նախարարը ներկա չէր Սահմանադրական դատարանի նիստին. Արամ Վարդևանյան

Հասկանալի չէ՝ ինչու Առողջապահության նախարարը ներկա չէր Սահմանադրական դատարանի նիստին. Արամ Վարդևանյան

Ուղղակի հասկանալի չէ, թե ինչու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա չէր Սահմանադրական դատարանի նիստին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների հրամանի սահմանադրականության սահմանադրականության հարցով դիմող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

«Նույնիսկ եթե մասնագիտությամբ իրավաբան չլիներ, պարտավոր էր ներկա գտնվել այս նիստին։ Խոսքը գնում է ՀՀ բարձրագույն մարմնի առջեւ հաշվետու լինելու մասին։

2013 թվականին, երբ որպես Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ դիմում էինք ներկայացրել ՍԴ, որ կան կրթական հաստատություններ, որտեղ այդ անվճար հաստիքը ուսանողների համար ուղղակի բացակայում էր. այսինքն՝ մրցույթի հնարավորություն էլ չկար, այդ ժամանակ Կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացել էր ՍԴ նիստին՝ ինձ համար ուղղակի հասկանալի չէ»։