կարևոր
283 դիտում, 2 օր առաջ - 2021-11-25 16:16

Հայաստանի համար նպաստավոր լուծման հասնելու նախապայմանը առանց Նիկոլ Հայաստանն է. Վահե Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի համար նպաստավոր լուծման հասնելու նախապայմանը առանց Նիկոլ Հայաստանն է՝ ասաց իրավաբան Վահե Գրիգորյանը սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ։

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ ԱԺ 3 խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, նախկին զինվորականների, հասարակական, մտավորական գործիչների, մասնագետների, վերլուծաբանների և փորձագետների մասնակցությամբ։

Քննարկումներից հետո նախատեսվում է ընդունել Հայտարարություն, որով խորհրդարանը շրջանառության մեջ է դրել սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացված հայտարարության նախագիծը։ Նախագիծն ընթերցեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝տեսանյութում: