Իշխանական աթոռները իրենց մարմիններով ծանրացրած արարածներին մի հարց եմ ուզում տամ՝ դու հոգեբանորեն առո՞ղջ եք, առհասարակ: Երբ որ դուք ասում եք՝ պետք է գնալ Ադրբեջանից և Թուրքիայից հարցնել՝ թե՞ արդյոք ուզում են մեզ ցեղասպանեն, ուզո՞ւմ են, որ մենք գոյություն չունենանք, ձեզ մի տարի առաջ ի՞նչը պարզ չէր, ի՞նչը մութ մնաց: Սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ՝ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
«Օրական մի հարցի շուրջ իրար բացառող և իրար հակասող հայտարարություններ են արվում, ո՞րն է այդտեղ պաշտոնական հայտարարություն՝ մարդ չի հասկանում: Հետո պարզվում է՝ գնացել ինչ-որ բան են պայմանավորվել: Հլը մի բան էլ մարդկանց վրա մատ են թափ տալիս: Որեմն ժողովուրդը էտ թափ տվող մատը կոլորի ու սյունյաց ողջույն կանի ձեզ»:
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ ԱԺ 3 խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, նախկին զինվորականների, հասարակական, մտավորական գործիչների, մասնագետների, վերլուծաբանների և փորձագետների մասնակցությամբ։
Քննարկումներից հետո նախատեսվում է ընդունել Հայտարարությունը։
Մանրամասն՝ տեսանյութում: