կարևոր
442 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-25 15:19

ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում՝ կասկածելի օգտահաշիվներին անձնական տվյալներ տրամադրելուց

ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում՝ կասկածելի օգտահաշիվներին անձնական տվյալներ տրամադրելուց

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցիալական ցանցերում ԱՀ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման տարաբնույթ փորձեր:

Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում տարբեր օգնություններ առաջարկող կասկածելի օգտահաշիվներին և կազմակերպություններին անձնական տվյալներ տրամադրելուց:

Սոցիալական տարբեր ծրագրերի շահառու լինելու համար անձնական տվյալներ փոխանցեք միայն պետական կառույցներին:

Կասկածելի հայտարարությունների հանդիպելու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ԱԱԾ: