կարևոր
1822 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-25 15:13

Ի՞նչ սահմանազատման և սահմանագծման մասին է խոսքը, եթե կողմերից մեկը թուրք է․ Սարգիս Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավելի քան 100 տարի առաջ Հայաստանի Յեղափոխական Դաշնակցության հիմնադիրներից Քրիստափոր Միքայելյանը ասել է՝ պատռել է հարկավոր քարտեզների վրայից այս կամ այն բռնապետերի կամայականությամբ գծված բոլոր քարտեզները:  Սահմանազատումն ու սահմանագծումը՝ դա հարևան երկու պետության միջև կայացող գործընթաց է:Սակայն այս պարագայում ի՞նչ սահմանազատման և սահմանագծման մասին է խոսքը, եթե կողմերից մեկը թուրք է:

Պատռելու ենք ալիևաէրդողանյան բռնապետների և նրանց հայ գործընկերների կամայական քարտեզները` հայտարարել է ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը՝ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ։

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ ԱԺ 3 խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, նախկին զինվորականների, հասարակական, մտավորական գործիչների, մասնագետների, վերլուծաբանների և փորձագետների մասնակցությամբ։

Քննարկումներից հետո նախատեսվում է ընդունել Հայտարարություն, որով խորհրդարանը շրջանառության մեջ է դրել սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացված հայտարարության նախագիծը։ Նախագիծն ընթերցեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝տեսանյութում: