կարևոր
1147 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-25 14:18

Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեքենան ընկել է ձորը

Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեքենան ընկել է ձորը

Նոյեմբերի 25-ին, ժամը 09։54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ջամշլու գյուղերի ավտո­ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան ընկել է ձորը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ford Galaxy» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․ ) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ ՃՏՊ-ի հետևանքով ուղևոր՝ Գ․ Դ․-ն (ծնված 1980 թ․) հոսպիտալացվել է Ծաղկահովիտ գյուղի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են, փակել գազի բալոնի փականը և ուղղել կողաշրջված ավտոմեքենան: