կարևոր
466 դիտում, 4 օր առաջ - 2021-11-25 12:54

Արմավիրի մարզում շչակներ են գործարկվելու

Արմավիրի մարզում շչակներ են գործարկվելու

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզում անցկացվելու է «ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով ուսումնավարժանք:

Գործարկվելու են Մեծամոր քաղաքի, Արշալույս, Ակնալիճ, Մայիսյան և Ֆերիկ համայնքների շչակները: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից՝ խնդրելով չանհանգստանալ։