11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Հորդորում եմ հասնել նրան, որ ընդունվի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ իրավիճակի վերաբերյալ հոկտեմբերի 26-ի ԱԺ հայտարարության նախագիծը, որն ԱԺ իշխող խմբակցությունը չընդունեց՝ ասելով, որ ընդդիմադիր ենթատեքստ կա՝ ասաց «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը՝ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ ԱԺ 3 խմբակցության, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, նախկին զինվորականների, հասարակական, մտավորական գործիչների, մասնագետների, վերլուծաբանների և փորձագետների մասնակցությամբ։
Քննարկումներից հետո նախատեսվում է ընդունել Հայտարարություն, որով խորհրդարանը շրջանառության մեջ է դրել սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացված հայտարարության նախագիծը։ Նախագիծն ընթերցեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: