կարևոր
439 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-25 12:32

Վազգեն Մանուկյանը ներկա կլինի վաղվա դատական նիստին

Վազգեն Մանուկյանը ներկա կլինի վաղվա դատական նիստին

Վաղը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 14։00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում (ք․ Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխվյան փող․ 20, դատական նիստերի թիվ 7 դահլիճ) տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստ։

Վազգեն Մանուկյանը ներկա կգտնվի նիստին։

Հիշեցնենք, որ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, և որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Նշենք, նաև 2021թ. մարտի 9-ին Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ արված հայտարարությունների հիման վրա: Փաստաբանի կարծիքով՝ Վազգեն Մանուկյանի հայտարարությունները քննարկելիս՝ պետք է հիշել նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք, ըստ նրա, ուղեկցվում էին ատելության խոսքով եւ մուրճի օգտագործմամբ:

Դատարանը մերժել էր Վազգեն Մանուկյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը: