կարևոր
1213 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-25 11:22

Եթե Ադրբեջանի հետ ունես Արցախի խնդիր, ինչպե՞ս ես գնում դելիմիտացիայի և դեմարկացիայի. Արմեն Աշոտյան

Եթե Ադրբեջանի հետ ունես Արցախի խնդիր, ինչպե՞ս ես գնում դելիմիտացիայի և դեմարկացիայի. Արմեն Աշոտյան

Դելիմիտացիան ու դեմարկացիան լավ բան են, բայց պետությունները դրան հասնում են, երբ որ խորքային բոլոր խնդիրները լուծվել են: «Երկիր Մեդիայի» տաղավարում  հյուրընկալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Եթե Ադրբեջանի հետ ունես Արցախի խնդիր, ինչպե՞ս ես գնում դելիմիտացիայի և դեմարկացիայի:

Դելիմիտացիան ճիշտ բան է, բայց այս դեպքում ես ունեմ 3 «ՈՉ»-երի սկզբունք

1. Ո՛չ քո օրոք, Նիկոլ, որովհետև դու ունակ չես ՀՀ շահը հետապնդել միջազգային հարթակներում, ունակ չես ներկայացնել մեր ազգային շահը, Ալիևին հանդիպելուց չես կարողանում բանակցել:

2. Ո՛չ հիմա, Նիկոլ, երբ Ադրբեջանը մեզ ստիպում է, որ ուժային սպառնալիքով գնանք այդ պրոցեսին, այսինքն՝ վատով են մեզ ստիպում, իսկ այս խեղճ ու թույլ վիճակում չի կարելի գնալ նման պրոցեսի:

3. Ո՛չ առանձին վերցված, Նիկոլ։

Եթե դու աշխարհին պատրաստ ես տալ այն, ինչ ուզում են, առանց ստանալու ինչ մեզ է պետք, ինչպե՞ս ենք լուծելու հետո Արցախի հարցը»։