կարևոր
916 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-25 10:08

Ալեն Սիմոնյանի համար նոր մեքենա են գնում. հրատապ գնում է

Ալեն Սիմոնյանի համար նոր մեքենա են գնում. հրատապ գնում է

ԱԺ նախագահին սպասարկող այժմյան ավտոմեքենան կհանձնվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Ձեռք են բերելու նոր ավտոմեքենա, քանի որ, ըստ հիմնավորման, հինը պահելը ծախսատար է։ Կառավարությունը որոշել է համապատասխան որոշում մշակել, որով մեկ անձից գնման ընթացակարգով BMW 750 LI Xdrive դասի ավտոմեքենա ձեռք կբերի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար։ Որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում է։ 

Սիմոնյանի նոր մեքենայի համար տրամադրվելու է 90 միլիոն դրամ ու ձեռք է բերվելու պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից՝ «Եվրոմոթորս»-ից։ Կառավարությունը գնման գործըթնացը համարել է հրատապ. 

«ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011թ. արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն»,- նշված է որոշման հիմնավորումներում։ Այստեղ նաև նշված է, որ BMW-ի ձեռքբերումը իրականացվելու է Ազգային ժողովի կողմից տնտեսված միջոցների հաշվին։ 

Ներկայում BMW-ի հայաստանյան ներկայացուցչությունում մեքենայի գինը 107 միլիոն դրամից նվազել է 92 միլիոն դրամի՝ ակցիայի շրջանակում։