կարևոր
922 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-25 10:04

29-ամյա մարզպետը նշանակվեց փոխվարչապետ

29-ամյա մարզպետը նշանակվեց փոխվարչապետ

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով այսօր նշանակվել է փոխխվարչապետ: Նա այս պաշտոնում փոխարինելու է վերջերս ՊՆ Նախարար նշանակված Սուրեն Պապիկյանին։

Վերջին շաբաթում իշխանական տարբեր շրջանակներում ակտիվ քննարկվում էր, թե ո՞ւմ բախտ կվիճակվի ստանձնել այդ պաշտոնը, տարբեր թեկնածունների անուններ էին քննարկվում, ընդհուպ մինչև ոչ իշխանական թիմից պրոֆեսիոնալ կադրերի մասին էին խոսում։ Սակայն, ինչպես երեւում է, հերթական անգամ գնացել էն հարմար թեկնածու նշանակելու տրորված ճանապարհով։ 

Համբարձում Մաթևոսյանը Արմավիրի մարզպետ էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին: 

Ծնվել է 1992թ-ի նոյեմբերի 18-ին Գյումրիում: 2009-2012 թվականներին սովորել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի «Համաշխարհային գիտություններ» բաժնում։ 2012-2015 թվականներին սովորել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանում:

2013-2014 թվականներին աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի «Կերամռեսուրս» ՍՊԸ-ում՝ որպես եվրոպական շուկայի պատասխանատու։ 2013-2015 թվականներին աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում՝ որպես Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական։

2016-2018 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ որպես հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական։