կարևոր
157 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-25 09:38

Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը. Ծնունդդ շնորհավոր Մոնթե Մելքոնյան

Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը. Ծնունդդ շնորհավոր Մոնթե Մելքոնյան

«Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր…իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է»: Հայաստանի Հանրապետության և Արցախ Հանրապետության Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի խոսքերն են, ում ղեկավարությամբ 1992 թ. ազատագրվել էր Քարվաճառը, Օմարի լեռնանցքը: 

Այսօր` նոյեմբերի 25-ին լրանում է Հայաստանի և Արցախի ազգային հերոս, Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Մոնթե Մելքոնյանի, կամ մարտունեցիների շրջանում հայտնի Ավոյի ծննդյան 64-րդ տարելիցը:

Նա ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում։ Դեռ փոքրուց իմացել է, որ հայ է։  Եղել է Արևմտյան Հայաստանում, ուսումնասիրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատմությունը։ Մոնթեի ավարտական թեզը նվիրված է եղել Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը. թեզը պաշտպանում է 1978թվին։ Արժանանում է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար։ Սակայն Մոնթեն Անգլիա չի մեկնում, նա գնում է Արևմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները և կացարանները չափագրելու և ուսումնասիրելու համար։

Այսօր արցախյան պատերազմի լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։ 

Հյաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Մեծ Եղեռնից փրկված և ԱՄՆ Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ 1972 թվականի ամռանը տասնհինգամյա Մոնթե Մելքոնյանը ավարտում է միջնակարգ դպրոցը։ Մինչ ավագ դպրոցի նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսի առաջարկով մեկնում է Ճապոնիա՝ երկրի ամենահեղինակավոր «Tokyo Kamata High School» դպրոցում ուսումը շարունակելու նպատակով։ 

Ապա գնում է Վիետնամ, ականատես լինում պատերազմական գործողություններին, ստեղծում բազմաթիվ լուսանկարներ մոլեգնող պատերազմի մասին։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։ 20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարան:չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով «Հնագիտության և ասիական պատմության մասնագետի» վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» խմբակը և կազմակերպում ցուցահանդես` նվիրված 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը։ Այնուհետև ընդունվում է Օքսֆորդի համալսարան, սակայն Անգլիա մեկնելու փոխարեն նա գնում է Արևմտյան Հայաստան, որպեսզի ուսումնասիրի և չափագրի Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։

1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, մասնակցում Իրանի շահի դեմ կազմակերպված ցույցերին։ Նույն թվականին մեկնում է Լիբանան, որտեղ քաղաքացիական պատերազմը հասել էր իր գագաթնակետին։ Բեյրութում մասնակցում է հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ 1980 թվականից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» ռազմագործողությունը։ 1981 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։

Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, «Սարդարապատ» ամսագրում, նաև անգլերեն մի շարք գրքերում՝ Հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։

1991թ. սեպտեմբերի 12-ին ֆրանսաբնակ հայուհու հետ իբրև թարգմանիչ` Ավո կեղծանվամբ, մեկնել է Արցախի հյուսիսային դարպաս` Շահումյանի շրջան:

Մելքոնյանը մասնակցել է ՀՀ Իջևանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Ղեկավարել է Մարտունու (գրաված գյուղեր), Քարվաճառի, Ակնայի ազատագրական ռազմական գործողությունները:

1989 թվականին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991 թվականին գալիս է Հայաստան, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը։ 

Մեկ տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 25-ին Քարվաճառը հանձնվել է թշնամուն նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն: 

Հայաստանի պաշտոնական տեղեկատվության համաձայն Մոնթեն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Ակնայի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։ Արցախի Մարտունի քաղաքի բնակիչներն, ի պատիվ հրամանատարի, քաղաքն անվանում են Մոնթեաբերդ:

Նրա անունով է կոչվում Հայաստանի զինված ուժերի ռազմական ուսումնարաններից մեկը, փողոցներ Հայաստանում և Արցախում։

Մոնթեն տաղանդավոր և փորձառու հրամանատարներից մեկն էր։ Արցախի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործում ունեցած առանձնահատուկ վաստակի, ցուցաբերած քաջության և խիզախության համար նա հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը՝ դառնալով «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ: