կարևոր
583 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-24 23:56

Նոյեմբերի 25-ին սպասվում է ձյուն

Նոյեմբերի 25-ին սպասվում է ձյուն

Հանրապետությունում նոյեմբերի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-11 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 25-ին սպասվում է անձրև: Գիշերը կդիտվի +6, ցերեկը՝ +9, երեկոյան՝ +6 աստիճան տաքություն։