կարևոր
526 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-24 23:46

Ռուսաստանում պաշտոնապես թույլատրել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառումը 12-17 տարեկանների համար

Ռուսաստանում պաշտոնապես թույլատրել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառումը 12-17 տարեկանների համար

Ռուսաստանում պաշտոնապես թույլատրել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառումը 12-17 տարեկան դեռահասների համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեռահասների համար նախատեսված պատվաստանյութը կարող է ստանալ «Սպուտնիկ Մ» անվանումը, որտեղ «Մ»-ը նշանակում է «մանուկների համար»:

Ռուսաստանի առողջապահության փոխնախարար Ալեքսեյ Կուզնեցովի խոսքով՝ դեռահասների պատվաստումն իրականացվելու է կամավորության սկզբունքով՝ միայն ծնողների կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ: