կարևոր
1612 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-24 23:10

Վլադիմիր Պուտինը և Շառլ Միշելը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Վլադիմիր Պուտինը և Շառլ Միշելը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շառլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների դրույթների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին՝ ներառյալ խաղաղ կյանքի հաստատումը, տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնումը Հարավային Կովկասում: Նախատեսվում է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկվելու են հենց այս հարցերը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մանրամասն քննարկվել են մի շարք արդիական միջազգային խնդիրներ։