կարևոր
400 դիտում, 6 օր առաջ - 2021-11-24 22:50

Սպարտակը պարտության մատնեց Նապոլիին. Եվրոպայի լիգա

Սպարտակը պարտության մատնեց Նապոլիին. Եվրոպայի լիգա

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում «Սպարտակը» Մոսկվայում ընդունեց իտալական «Նապոլիին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Մոսկովյան ակումբը մրցակցին հաղթեց 2-1 հաշվով։ Արդեն երրորդ րոպեին Ալեքսանդր Սոբոլևը 11-մետրանոց հարվածով բացեց հաշիվը։ 28-րդ րոպեին նույն Սոբոլևը կրկնապատկեց ռուսական թիմի առավելությունը։

64-րդ րոպեին հյուրերի մակեդոնացի կիսապաշտպան Էլիֆ Էլմասը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն նեապոլիտական ակումբին ավելին անել չհաջողվեց։

Ռուսական ակումբը 7 միավորով բարձրացավ С խմբի առաջին տեղ։ «Նապոլին» ունի նույնքան միավոր եւ երկրորդն է։

Եվրոպայի լիգա, 5-րդ տուր, С

«Սպարտակ» - «Նապոլի»՝ 2։1 

Ալեքսանդր Սոբոլեւ, 3, 11մ, 28 - Էլիֆ Էլմաս, 64

Մրցաշարային դրություն․ «Սպարտակ»՝ 7 միավոր, «Նապոլի»՝ 7, «Լեգիա»՝ 6, «Լեսթեր Սիթի»՝ 5։