Ազատագրական շարժման պահանջներին է միացել ԱԱԾ պահեստազորայինների միությունը։ Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող Ազատագրական շարժման հավաքի ընթացքում տեղեկացրեց «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։
«Այս հարթակին կանգնած մարդիկ ցույցերի մասնագետներ չեն, մենք էլ ձեզ նման մեկն ենք, որ մտահոգ փորձում ենք ինչ-որ բան փոխել և խանգարել այս հակահայկական ծրագրի իրագործմանը։ Երբեք չէի մտածի, որ կարող եմ գնալ փողոց փակել, մետրոյի գնացք կանգնեցնել։ Մենք պետք է միանանք և ցույց տանք մեր վճռականությունը»,-ասաց նա։
Անդրադառնալով Փաշինյանի երեկ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած արտահայտությանը՝ թե «միջանցք չի լինելու», Զորաբյանն ասաց․
«Նոյեմբերի 9-ի այդ փաստաթղթի մեջ Զանգելանը գրված չէր, Որոտանը գրված չէր, ո՞ւր են հիմա այդ տարածքները։ Պարզ է չէ, որ մենք հիմա անվստահություն ունենք իր և իր խոսքի նկատմամբ։ Ասում է ճանապարհի բացման դեմ խոսողին չեմ հասկանում։ Մենք ասում ենք ՝ այդ ճանապարհի դեմ խոսողը մենք ենք, ինչ ճանապարհի մասին եք խոսելու, այն էլ Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան, երբ չեք լուծել անգամ տարրական անվտանգության հարցը։ Առանց քաղաքացու անվտանգության հարցը լուծելու, ինչպես կարելի է խոսել այդ ճանապարհների կամ օգուտի մասին»:
Զորաբյանը մեկ անգամ ևս հիշեցրեց շարժման պահանջները, այն է՝
Հավաքի ավարտն ազդարարվեց երթով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարել էր, որ իրենք ևս միանում են Ազատագրական շարժման պահանջներին: