կարևոր
166 դիտում, 6 օր առաջ - 2021-11-24 23:35

Փաշինյանի տեսաասուլիսի վերաբերյալ քաղաքացիների կարծիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին կայացած ֆեյսբուքյան իր էջի տեսաեթերի ընթացքում իր ամենամեծ հարվածը համարեց դրոշը գետնին գցած պաշտոնյային հեռացնելու դեմ բունտը: Հետաքրքիրն այն էր, որ 3 տարի առաջ քաղաքացիների հետ հետադարձ կապը սոցիալական ցանցում կարեւոր համարող վարչապետի էջի մեկնաբանությունների դաշտը ասուլիսի ընթացքում փակված էր: Այդ պատճառով մեզ հետաքրքրեց, թե ինչ կարծիք ունեն քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերի մասին: 

Հետաքրքրական է, որ երիտասարդները, որոնք 2018 թվականին ոգեւորությամբ մասնակցում էին իշխանափոխությանը, այսօր հետաքրքրված չեն քաղաքական իրադարձություններով եւ հիմնականում հրաժարվում էին խոսել: Նրանց մի մասն անտարբեր էր եղել ու չէր լսել նրան ընդհանրապես:

Քաղաքացիների կարծիքները հարցի վերաբերյալ միանշանակ չեն, սակայն բոլորը մի բան էին ասում՝ երկրում տեւական ժամանակ խառնաշփոթ է, որը լուծում չի ստանում:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում: