կարևոր
1393 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-24 19:35

Միրզոյանը և Լավրովը քննարկել են եռակողմ հայտարարության պարտավորությունների կատարման ընթացքը

Միրզոյանը և Լավրովը քննարկել են եռակողմ հայտարարության պարտավորությունների կատարման ընթացքը

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: 

«ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Արցախի Հանրապետության հակամարտությանը վերաբերող հարցեր:

Կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Արցախի Հանրապետության հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դերը` տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում:

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը»։