կարևոր
487 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-24 19:07

Արտաշես Թումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

Արտաշես Թումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

Արտաշես Թումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ 

Հիշեցնենք, որ Արտաշես Թումանյանը զբաղեցնում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը և ՀՀ նախագահի հոկտեմբերի 8-ի հրամանագրով հետ է կանչվել։

Ծնվել է 1949 թ. նոյեմբերի 16-ին, գ․ Դեբեդաշենում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ։ 1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 1992-1995թթ. ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ:

Թումանյանը 1995-1999թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1998-1999թթ. աշխատել է, որպես ՀՀ Նախագահի խորհրդական, իսկ 1999-2000թթ. ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ:

2000-2006թթ. նշանակվել է  Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, 2000-2006թթ. «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման հայաստանյան խորհրդի նախագահ:

2000-2006թթ. եղել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ 2001-2006թթ. Հայաստան-Իրան կապերի գծով ՀՀ Նախագահի հատուկ լիազոր ներկայացուցիչ: