կարևոր
238 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-24 18:45

Մատաղիսում hայտնաբերվել է 1 աճյուն

Մատաղիսում hայտնաբերվել է 1 աճյուն

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է.

«Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ hայտնաբերվել է 1 աճյուն: 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են հյուսիսարևելյան թևում` Մատաղիսի ուղղությամբ:

Հայտնաբերվել է ևս 1 աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»: