12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հունական «Aegean Airlines» ավիաընկերության ինքնաթիռը նոյեմբերի 24-ին իրականացրել է Լառնակա-Բաքու չվերթը Հայաստանի օդային տարածքով։
Flightradar24.com-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ ինքնաթիռը հատել է հայ-թուրքական սահմանը ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ, թռիչք է իրականացրել Երեւանի Էրեբունի վարչական շրջանի, ապա Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի վրայով եւ շարունակել թռիչքը դեպի Բաքու։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանական «AZAL» ավիաընկերության ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքով թռիչք է կատարել Նախիջեւանից Բաքու։
Նշենք, որ Հայաստանի օդային տարածքով «Ադրբեջանի ավիաուղիների» առաջին թռիչքի մասին հայտնի է դարձել 2021 թվականի հոկտեմբերին, երբ ընկերության ինքնաթիռը ներքին չվերթ է իրականացրել Բաքու-Նախիջեւան-Բաքու երթուղով։