6766 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-24 18:05

Տավուշում զինվոր է զոհվել

Տավուշում զինվոր է զոհվել

Նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորմամբ։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը: