կարևոր
445 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-24 17:08

Երկիրը բռնապետություն տանելու փորձ է, ջղաձգումների մեջ հայտնվածների վարքագիծ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Երկիրը բռնապետություն տանելու փորձ է, ջղաձգումների մեջ հայտնվածների վարքագիծ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դատապարտում է իշխանությունների որդեգրած գործելաոճը՝ գտնելով, որ այն երկիրը տանում է բռնապետության.

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում տպագրել է Apple ընկերությունից ստացած նամակը, որով հավաստվում է, որ «հայաստանյան գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ»։

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը խստագույնս դատապարտում է իշխանությունների որդեգրած գործելաոճը` գտնելով, որ այն հակասում է մարդու հիմնարար ազատությունների սկզբունքին, երկիրը բռնապետություն տանելու փորձ է, ջղաձգումների մեջ հայտնվածների վարքագիծ, իսկ նախկին ղեկավարին գաղտնալսելը` ենթադրաբար չունենալով ստուգման ենթակա օրինական հիմքեր, ողջամիտ կասկած, անվտանգության սպային առնվազն պատիվ չբերող արարք է: Վստահ ենք, որ սա բացառիկ դեպք չէ, կարող է կիրառվել քաղաքական իշխանությունների համար թվացյալ վտանգ ներկայացնող յուրաքանչյուր անձի, այդ թվում մեր նկատմամբ:

Հայաստանը ժողովրդավարական զարգացումների ճանապարհից հետ պահելը դատապարտված է ձախողման, իսկ ապօրինի յուրաքանչյուր գաղտնալսման դեպք իշխանափոխության արդյունքում դառնալու է քննության առարկա»:

Հիշեցնենք, որ այսօր մի քանի հայաստանցի Apple-ից նախազգուշացնող նամակ են ստացել, որ իրենց գաղտնալսում են։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Apple-ը դատի է տվել իսրայելական ընկերությանը՝ Pegasus ծրագրով գաղտնալսում իրականացնելու համար: