կարևոր
2512 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-24 16:43

Գեղամ Մանուկյանը գրավոր պարզաբանում է պահանջում ԱԱԾ-ից

Գեղամ Մանուկյանը գրավոր պարզաբանում է պահանջում ԱԱԾ-ից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը պատգամավորական գրավոր հարցում է ուղարկել Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանին՝ ճշտելու մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ ՀՀ քաղաքացիները ենթարկվում են Pegasus լրտեսական ծրագրով գաղտնալսման:

Հարցումը վերաբերում է, թե արդյոք ԱԱԾ-ն օգտվո՞ւմ է այդ ծրագրից, ձե՞ռք է բերել այդ ծրագիրը: Եթե ձեռք է բերել, ապա հայցվում է ներկայացնել գնման և դրա կիրառման մանրամասներրը: 

Հիշեցնենք, որ այսօր մի քանի հայաստանցի Apple-ից նախազգուշացնող նամակ են ստացել, որ իրենց գաղտնալսում են։ Նման նամակի մասին քիչ առաջ հայտարարեց նաև «ԱԺ պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Apple-ը դատի է տվել իսրայելական ընկերությանը՝ Pegasus ծրագրով գաղտնալսում իրականացնելու համար: