կարևոր
2065 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-24 16:42

Սահմանադրական դատարանում վիճարկվել է առողջապահության նախարարի հրամանը

Սահմանադրական դատարանում վիճարկվել է առողջապահության նախարարի հրամանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը տեղեկացնում է, որ Սահմանադրական դատարանում վիճարկվել է առողջապահության նախարարի հրամանը:

«Սահմանադրական դատարանում վիճարկել էինք առողջապահության նախարարի խայտառակ հրամանը:

Հրամանը փաստացի հարկադրում էր բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: Պատվաստմանը բնավ դեմ չլինելով, արձանագրել էինք, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը:

Դիմումի քննությունը մեկնարկում է բանավոր կարգով` վաղը ժամը 11-00-ին»: