11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, անդրադառնալով Apple-ից նախազգուշական նամակներ ստանալուն, գրել է.
«Apple-ից երեկվանից, արդեն, նախազգուշական նամակներ են գալիս հայաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ լրագրողների, որ իրենց հեռախոսներում Pegasus ծրագիր է տեղադրված։ Ոմանց պետք է հասանելիություն ստանալ ընդդիմադիրների նամակագրությանը։ Եվ ոչ միայն: Սեփական թիմակիցներն էլ պաշտպանված չեն:
Իսկ արժե զարմանալ, իհարկե`ոչ:
Մի մարդ, ով մտնում է իր ստատուսի տակ քոմենթ գրող «երիտասարդ կնոջ» էջ, նայում նկարներն ու դատողություն անում, և դրանով հիմնավորում սեփական քաղաքական թեզերը, 7 միլիոն էլ կծախսի այլոց հեռախոսային նամակագրություններն ու խոսակցությունները լսելու համար:
Ծանր է ապրել սեփական վախերի հետ»:
Նման նամակի մասին քիչ առաջ հայտարարեց նաև «ԱԺ պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ այսօր մի քանի հայաստանցիներ Apple-ից նախազգուշացնող նամակ են ստացել, որ իրենց գաղտնալսում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Apple-ը դատի է տվել իսրայելական ընկերությանը՝ Pegasus ծրագրով գաղտնալսում իրականացնելու համար: