կարևոր
343 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-24 15:29

Հասարակության հրաժարումը ստի հետ համակերպվելուց, անմիջապես, կկործանի գործող ռեժիմը. Մհեր Մելքոնյան

Հասարակության հրաժարումը ստի հետ համակերպվելուց, անմիջապես, կկործանի գործող ռեժիմը. Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է․

«Ես խորապես համոզված եմ, որ իշխանությունները երբեք չպետք է ստեն որևէ մեկին. իշխանությունները պետք է լինեն բացարձակ ճշմարտացի։ Իրականում իշխանությունը մշտապես ստում է՝ և' իր ընտրողներին, և' միջազգային գործընկերներին, և նույնիսկ ինքն իրեն է ստում։

Մեր պետական մարմիններն ապրում են ինչ-որ առանձնահատուկ կյանքով, որը հազվադեպ ու կարճ ժամանակով հատվում է բնակչության մնացած մասի կյանքին։ Պետական մարմինները, կարծես թե, պետք է աշխույժ հետաքրքրվեն, հետևեն և ուսումնասիրեն իրենց երկրի քաղաքացիների կյանքն ու կարիքները, արձագանքեն նրանց խնդրանքներին ու բողոքներին, բայց իրենց «հեղափոխական» հռչակած կլանի ներկայացուցիչները շարունակում են ապրել ինչ-որ զուգահեռ կյանքում։ Նրանք բոլորովին թքած ունեն այն ամենի վրա, ինչ կատարվում է հասարակ ժողովրդի և պետության հետ։

Սա ոչ մի լավ բանի չի հանգեցնում, և երկրում տիրող բոլոր ճգնաժամային երեւույթները նույնպես անամոթ, անզուսպ պաշտոնական ստի արդյունք են։

Փաշինյանական համակարգի գլխավոր սպառնալիքը ճշմարտությունն է։ Հասարակության հրաժարումը ստի հետ համակերպվելուց, անմիջապես, կկործանի գործող ռեժիմը։ Ուստի ՔՊ-ական վարչախումբը կատաղի պայքարելու է իր իշխանությունը պահելու համար, իսկ մենք պետք է պայքարենք հանուն ճշմարտության, ազատության և անվտանգ երկիր ունենալու համար։

Ակնհայտ է, որ կանխամտածված պետական սուտը չկանգնեցնելով ՝ չի կարելի երկրում ազատ ու անվտանգ կյանք հաստատել, ինչ-որ արդյունավետ բարեփոխումներ իրականացնել։

Մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, կարող ենք և պարտավոր ենք կանխել դա։ Մենք պետք է հաղթահարենք այս իրավիճակը:

Միասին՝ հանուն Հայաստանի Հանրապետության․․․»։